Մոտ մեկ շաբաթվա դադարից հետո իսրայելական ուժերը դարձյալ Բեյրութի ուղղությամբ օդային հարվածներ են հասցրել, զոհերի մասին չի հաղորդվում։
Իսրայելը հայտնում է, որ թիրախը «Հեզբոլա»-ի զենքերի ստորգետնյա պահեստն է եղել։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի անցած շաբաթ կայացած հեռախոսազրույցից հետո Բեյրութի ուղղությամբ օդային հարվածները դադարել էին։ ԱՄՆ նախագահը շեշտել էր՝ խաղաղ բնակչությանը հասցվող վնասները պետք է նվազագույնի հասցնել։
Լիբանանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին՝ Միացյալ Նահանգները երաշխիքներ է տվել, որ Իսրայելը կսահմանափակի մայրաքաղաքի ուղղությամբ հարվածները։
Մայրաքաղաքը վերջին անգամ հոկտեմբերի 10-ին էր թիրախավորվել․ այդ հարվածներից 22 մարդ էր սպանվել։
Լիբանանում շաբաթներ առաջ սկսված ռազմական գործողությունների նպատակն, ըստ Իսրայելի, ԱՄՆ կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքների ոչնչացնում է՝ նշելով, խմբավորումն անցած մեկ տարվա ընթացքում սահմանամերձ գյուղերից թիրախավորել է իսրայելական բնակավայրերը։
Պատերազմը Գազայում նույնպես շարունակվում է, իսրայելական բանակը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի հրամանատար և 50 ահաբեկիչ սպանելու մասին է հաղորդում։