Մատչելիության հղումներ

Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահները


Ռուսաստանն ու Չինաստանը երկկողմ հարաբերությունները «զարգացում են հանուն երկու երկրների ժողովուրդների բարօրության, այլ ոչ թե ի վնաս որևէ երրորդ կողմի», Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Կրեմլում կայացած հետ բանակցությունների մեկնարկին այսօր հայտարարել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ ռուս-չինական հարաբերությունները «իրավահավասար, փոխշահավետ բնույթ են կրում և կախված չեն ընթացիկ կոնյուկտուրայից»։ Չինաստանի նախագահի խոսքով՝ միջազգային հարաբերությունների ներկա վիճակում Պեկինն ու Մոսկվան շատ լուրջ գլոբալ առաքելություն են ստանձնել:

«Այսօր, առրերեսվելով աշխարհում առկա բացասական միտումներին, միակողմանի քայլերին ու ուժային պարտադրանքի քաղաքականությանը՝ Չինաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ միասին առանձնահատուկ պատասխանատվություն կրել միջազգային ասպարեզում»,- նշել է Սի Ծինփինը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG