Մատչելիության հղումներ

Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի շքերթը


Մոսկվա, 9-ը մայիսի, 2025թ․
Մոսկվա, 9-ը մայիսի, 2025թ․

Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի շքերթը։ Շքերթին մասնակցում են ստորաբաժանումներ Ուզբեկստանից, Թուրքմենստանից, Տաջիկստանից, Մյանմայից, Մոնղոլիայից, Լաոսից, Չինաստանից, Ղրղըզստանից, Ղազախստանից, Եգիպտոսից, Վիետնամից, Բելառուսից և Ադրբեջանից։

Հայկական զորախումբը ռազմական շքերթին չի մասնակցում, թե ինչու, ո՛չ ռուսական, ո՛չ հայկական կողմը չեն պարզաբանել։

Շքերթն ընդունում է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շքերթին հետևում է կենտրոնական տրիբունայից՝ 29 օտարերկրյա առաջնորդների հետ միասին: Ներկա է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իր10 րոպեանոց ելույթում Պուտինը նախ շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ, ապա շեշտել, որ մայիսի 9-ը ռուսների համար կարևորագույն տոն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG