Մատչելիության հղումներ

Մոսկվան վստահեցնում է՝ պատրաստ է Թբիլիսիի հետ հարաբերությունները կարգավորելու քայլեր ձեռնարկել


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանը պատրաստ է քայլեր ձեռնարկել Վրաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, սակայն դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հստակ ժամկետներ չկան, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք հետաքրքրված ենք լավ հարաբերություններ կառուցել բոլոր այն երկրների հետ, որոնք ցանկանում ու պատրաստ են դրան», - ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին այսօր խոսելով վրաց-ռուսական հարաբերությունների մասին շեշտել է՝ միակ խոչընդոտը Ռուսաստանի կողմից վրացական տարածքների օկուպացիան է։

«Ռուսաստանը շատ հեշտությամբ կարող է վերացնել այս խոչընդոտը։ Երբ մենք տեսնենք այս ուղղությամբ քայլեր, հարաբերությունների վերականգնումը, անշուշտ, հնարավոր կդառնա», - հայտարարել է վրացական օրենսդիր մարմնի ղեկավարը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG