Մատչելիության հղումներ

Մոսկվան ու Թեհրանը Իրան գազի մատակարարումներ կազմակերպելու վերաբերյալ հուշագիր են ստորագրել


Ռուսական «Գազպրոմ»-ն ու Իրանի գազի ազգային ընկերությունը Իրան ռուսական գազի մատակարարումներ կազմակերպելու վերաբերյալ ռազմավարական հուշագիր են ստորագրել։

Ըստ IRNA գործակալության`Իրանը նախատեսում է Ռուսաստանի, Քաթարի և Թուրքմենստանի հետ համատեղ իր տարածքում գազային հանգույց ստեղծել։

«Հուշագիրը ստորագրվել է Թեհրանում՝ Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչների միջև՝ նպաստելու գազի ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը։ Ռուսական գազը նախատեսվում է արտահանել Իրան», - հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։

Օուջին հույս է հայտնել, որ այս հուշագիրը լավ փոփոխություններ կբերի Իրանի էներգետիկ հաշվեկշռում և հուշագիրը շատ կարճ ժամանակում կդառնա պայմանագիր։

Հուշագրի համաձայն, Իրանը ռուսական գազը կգնի ողջամիտ գնով և ավելի թանկ գնով կարտահանի Իրաք, Թուրքիա և Պակիստան։

Գործող ամերիկյան պատժամիջոցների պատճառով Իրանի արտահանման- ներմուծման հնարավորություններն էապես սահմանափակված են։ 2022-ի հունվարին Թեհրանը Մոսկվային առաջարկել էր հեղուկ գազի մատակարարումներ իրականացնել Ռուսաստանից դեպի Իրանի հարավ՝ Ադրբեջանի տարածքով, ապա այն արտահանել աշխարհի ցանկացած կետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG