Մատչելիության հղումներ

Մոսկվան ու Բաքուն քննարկել են երկկողմ ռազմա-տեխնիկական համագործակցության հեռանկարները


Ադրբեջանի ՊՆ շենքը, արխիվ
Ադրբեջանի ՊՆ շենքը, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր Բաքվում հանդիպում է ունեցել Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի գլխավորած պատվիրակության հետ։

«Կողմերը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության դերը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», - հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը։

ՌԴ պաշտոնական պատվիրակությունը Բաքվում մասնակցում է սպառազինությունների միջազգային ցուցահանդեսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG