Ռուսական կողմը պատրաստ է Բաքվի և Երևանի ներկայացուցիչներին բանակցությունների հարթակ տրամադրել՝ նրանց համար ստեղծելով առավելագույն հարմարավետ պայմանները։ Հուլիսի 24-ի բրիֆինգում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, նշելով, որ Մոսկվան մեկ անգամ չէ, որ հյուրընկալել է հայ-ադրբեջանական բանակցային հանդիպումներ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ։
Զախարովայի խոսքերով՝ կողմերի միջև խաղաղության հավասարակշռված պայմանագրի կնքումը Ռուսաստանը համարում է անփոխարինելի նախապայման տարածաշրջանում անքակտելի անվտանգության ճարտարապետության կառուցման համար։