Ռուսաստանը հայտարարել է, որ Արևմտյան կառավարությունների կողմից Ուկրաինա ուղարկված ցանկացած զորք կդիտարկի որպես «օրինական թիրախ»:
Հայտարարությունը հնչել է Ուկարինային աջակցել կամեցող երկրների փարիզյան գագաթնաժողովից հետո, որտեղ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հայտարարեցին, թե հրադադարի դեպքում պատրաստ են Ուկարինայում խաղաղապահ զորքեր տեղակայել։
Ռուսաստանը «զգուշացնում է, որ արևմտյան ռազմական ստորաբաժանումների, ռազմական օբյեկտների, պահեստների և այլ ենթակառուցվածքների տեղակայումը Ուկրաինայի տարածքում կդասակարգվի որպես արտաքին միջամտություն, ինչն ուղղակի սպառնալիք է ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ եվրոպական երկրների անվտանգության համար», - ասվում է Մոսկվայի հայտարարության մեջ։
Միացյալ Նահանգները բացառել է իր զորքերը Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը, սակայն հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Փարիզում ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը «վճռականորեն աջակցում է» Ուկրաինայի վրա ապագա հարձակումները կանխելու համար նախատեսված անվտանգության միջոցառումներին։
Ուկարինայի դեմ արդեն հինգերորդ տարին թևակոխող պատերազմի ընթացքում ու դրանից առաջ Մոսկվան պարբերաբար հայտարարել է, թե դեմ է Ուկարինայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին և չի հանդուրժի արևմտյան զորքերի տեղակայումը իր հարևան երկրում։