Ռուսական կողմը պնդում է, որ Ուկրաինայի Դոնեցկի մարզում գյուղ է գրավել, որը մոտ է առանցքային քաղաքները միացնող ճանապարհին։
Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ խոսքը Բերեզիվկա գյուղի մասին է, որը գտնվում է Պոկրովսկի կարևոր հանքարդյունաբերական հանգույցն ու Կոստանտինիվկա քաղաքը կապող ճանապարհի մոտ: France-Presse-ը, վկայակոչելով ուկրաինական բանակին մոտ կանգնած DeepState կայքը, հաղորդում է, որ ռուսական ուժերն արդեն հասել են T0504 ճանապարհի հանգույցին:
Աղբյուրը հավելում է, որ Մոսկվայի այս առաջխաղացումն առանցքային ճանապարհի երկայնքով նյութատեխնիկական խնդիրներ է հարուցել ուկրաինական բանակի համար։