Մատչելիության հղումներ

Մոսկվան հաղորդում է Սումիի մարզի բնակավայր գրավելու մասին


Ուկրաինա - Ռուսական զինուժի կողմից Սումիի հրթիռակոծման հետևանքները, 3-ը հունիսի, 2025թ.
Ուկրաինա - Ռուսական զինուժի կողմից Սումիի հրթիռակոծման հետևանքները, 3-ը հունիսի, 2025թ.

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է ռուսական ուժերի կողմից Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Սումիի մարզի Անդրիևկան գրավելու մասին:

Կիևը մինչ այս պահը չի հաստատել բնակավայրի կորուստը, որը գտնվում է Սումի մարզկենտրոնից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա։

Անցած շաբաթ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ ռազմաճակատի մի շարք ուղղություններով՝ այդ թվում Սումիի, ռուսական զորքերի ակտիվությունը շեշտակի մեծացել է։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG