Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկի մարզի Սերեդնո և Կլեբան-Բիկ բնակավայրերի գրավման մասին։
Անկախ աղբյուրները դեռևս չեն հաստատել ռուսական կողմի պնդումները, պաշտոնական Կիևը չի մեկնաբանել Մոսկվայի հայտարարությունը:
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը երեկ ևս հաղորդեց Դոնեցկի մարզում նոր տարածքային նվաճումների մասին։ Ըստ հաղորդագրության՝ ռուսական բանակը գրավել էր Կատերինովկա, Վոլոդիմիրովկա և Ռուսինի Յար բնակավայրերը, մոտենալով ռազմաճակատի ուկրաինական գլխավոր պաշտպանական գծին։