Մոսկվան չի ընդունում սպառնալիքների լեզուն, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ հակադարձելով Միացյալ Նահանգների նախագահին, ով Մոսկվային 50 օր ժամանակ է տվել Ուկրաինայի դեմ պատերազմը կանգնեցնելու համար՝ սպառնալով հակառակ դեպքում խիստ պատժամիջոցներ սահմանել։
Այս շաբաթասկզբին, իր հիասթափությունը հայտնելով նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից, Դոնալդ Թրամփը նաև խոստացել էր Կիևին հրթիռներ ու զինամթերք ուղարկել։
«Դա արյունահեղությունը շարունակելու և խաղաղության նախաձեռնություններից հրաժարվելու ազդանշան է», - այսօր ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, հավելելով՝ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում հարվածել այն երկրների ռազմական օբյեկտներին, որոնք Ուկրաինային հեռահար զենք կմատակարարեն՝ Ռուսաստանին հարվածելու համար։