Մատչելիության հղումներ

Մոսկվան, Բաքուն ու Թեհրանը համատեղ աշխատում են տրանսպորտային ուղիների զարգացման ուղղությամբ. Օվերչուկ


Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի միջև եռակողմ հանդիպում՝ տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային ոլորտներում համագործակցության վերաբերյալ, Բաքու,13 հոկտեմբերի, 2025թ.
Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի միջև եռակողմ հանդիպում՝ տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային ոլորտներում համագործակցության վերաբերյալ, Բաքու,13 հոկտեմբերի, 2025թ.

Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը համատեղ աշխատում են տրանսպորտային ուղիների, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման ուղղությամբ, երկուշաբթի օրը Բաքվում կայացած Ռուսաստան-Ադրբեջան-Իրան եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու կողմերին՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղու զարգացման ուղղությամբ մեր համատեղ աշխատանքի համար։ Այս աշխատանքի հաջողությունը կախված է մեր համատեղ ջանքերի համակարգումից։ Մենք համատեղ աշխատում ենք ավտոմոբիլային անցակետերի հզորությունը մեծացնելու, բեռնափոխադրումների մի մասը երկաթուղային տրանսպորտին վերաբաշխելու, ենթակառուցվածքային նախագծեր համատեղ իրականացնելու, մաքսային հսկողությունը արագացնելու և ընթացակարգերը օպտիմալացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ «Կանաչ միջանցք» և «Պարզեցված մաքսային միջանցք» նախագծերի շրջանակում», - Օվերչուկի հայտարարությունն է մեջբերում ՌԴ փոխվարչապետի գրասենյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG