Մատչելիության հղումներ

Մոսկվան այլևս իրեն պարտավորված չի համարում սահմանափակել միջուկային մարտագլխիկներով հրթիռների տեղակայումը


Ռուսաստանը միջուկային մարտագլխիկ կրելու հնարավորությամբ հրթիռ է փորձարկում, լուսանկարը՝ ՌԴ ՊՆ-ի, արխ
Ռուսաստանը միջուկային մարտագլխիկ կրելու հնարավորությամբ հրթիռ է փորձարկում, լուսանկարը՝ ՌԴ ՊՆ-ի, արխ

Ռուսաստանը հայտարարել է, որ այլևս իրեն պարտավորված չի համարում սահմանափակել միջուկային մարտագլխիկներ ունեցող միջին հեռահարության հրթիռների տեղակայումը, ինչը կարող է հիմք դառնալ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև սպառազինությունների նոր մրցավազքի համար։

Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը չի մանրամասնել՝ հստակ ինչ քայլեր է նախատեսում Մոսկվան, սակայն նախագահ Վլադիմիր Պուտինն օրեր առաջ հայտարարել էր, թե պատրաստվում է այս տարվա վերջին նորագույն «Օրեշնիկ» գերձայնային հրթիռներ տեղակայել հարևան և դաշնակից Բելառուսի տարածքում։

Ռուսաստանի այս քայլից օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկու միջուկային սուզանավ էր տեղակայել Ռուսստանի մերձակայքում, ինչպես նաև տասն օր տվել Կրեմլին՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։ Այդ վերջնաժամկետն ավարտվում է առաջիկա ուրբաթ օրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG