Մատչելիության հղումներ

Միրզոյանը Շարմ էլ Շեյխում շփումներ է ունեցել Հաջիևի ու Բայրամովի հետ


ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մերձավոր Արևելքի «Խաղաղության գագաթնաժողովի» շրջանակում շփումներ է ունեցել մի շարք երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, Ադրբեջանի, Իսպանիայի, Օմանի, Ֆրանսիայի, Հորդանանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Նորվեգիայի, Հնդկաստանի ԱԳ նախարարների և այլ պաշտոնյաների հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Գերատեսչության տարածած լուսանկարներում արտգործնախարար Միրզոյանը զրուցում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Մանրամասներ չեն հաղորդվում:

Ավելի վաղ էլ հաղորդվեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եգիպտոսում զրույց են ունեցել:

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ԱՄՆ-ի և Եգիպտոսի ղեկավարների հրավերով մասնակցում են Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG