Մատչելիության հղումներ

Միրզոյանը կմասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը Ստամբուլում


Իրան - «3+3» ձևաչափով հանդիպումը Թեհրանում, 23-ը հոկտեմբերի, 2024թ.
Իրան - «3+3» ձևաչափով հանդիպումը Թեհրանում, 23-ը հոկտեմբերի, 2024թ.

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցելու է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը: Այս մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնեց Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը:

Հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 18-ին Ստամբուլում:

«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։

Վրաստանը հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։

2021-ին փոխարտգործնախարարների մակարդակով Մոսկվայում կայացել է առաջին հանդիպումը։ 2023-ին Թեհրանում հանդիպել են արտգործնախարարները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG