Մատչելիության հղումներ

Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է հայ ռազմագերիներին առնչվող հարցեր


Նյու Յորք, ԱՄՆ, 24-ը սեպտեմբերի, 2024թ.
Նյու Յորք, ԱՄՆ, 24-ը սեպտեմբերի, 2024թ.

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ հետ քննարկել է հայ ռազմագերիների հարցը, հայտնում է ԱԳՆ-ն:

Հանդիպումը կայացել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում:

Արարատ Միրզոյանը և Միրյանա Սպոլյարիչ Էգերը քննարկել են հումանիտար բնույթի հարցեր, մասնավորապես Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիների ազատ արձակման, ինչպես նաև Ադրբեջանում ԿԽՄԿ գրասենյակի փակման պայմաններում նրանց այցելությունների կազմակերպման խնդիրները:

Նրանք հույս են հայտնել, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովի համաձայնություններով հաստատված խաղաղությունը կնպաստի նաև հումանիտար հարցերի կարգավորմանը»։

Բաքվի բանտերում 23 հայ գերի է պահվում՝ ըստ պաշտոնական տվյալների։ Նրանց մի մասին տարբեր մեղադրանքներով արդեն դատապարտել են տևական ազատազրկման, մյուս մասի, ներառյալ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունն արդեն 8 ամիս է՝ շարունակվում է։

Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փակումից հետո հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ։ Անցած 3 ամիսներին որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG