Մատչելիության հղումներ

Միրզոյանը Կանադայի ԱԳ նախարարի հետ խոսել է տարածաշրջանային ապաշրջափակման մասին


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային հարցեր, հայտնում է ԱԳՆ-ն:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներն՝ ընդգծելով երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքման կարևորությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության համար։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը անդրադարձ է կատարել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային՝ «Խաղաղության խաչմերուկի» գաղափարի ներքո։

Նրանք խոսել են նաև Իրանում ստեղծված իրավիճակի հետևանքով Հայաստանի տարածքով երրորդ երկրների, այդ թվում՝ Կանադայի քաղաքացիների տարհանման դեպքերում ՀՀ կառավարության կողմից ցուցաբերված մարդասիրական օժանդակության մասին:

Ադրբեջանը շարունակում է իր նախապայմանները պնդել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման ու Հայաստանի Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ՝ խաղաղության պայմանագրի կնքման համար:

Օրերս ԵՄ բարձր ներկայացուցչի հետ ասուլիսին Արարատ Միրզոյանն ասել էր՝ Ադրբեջանի առաջ քաշած հարցերը չեն կարող նախապայման լինել, իրենք բազմիցս հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը Ադրբեջանի առաջ քաշած երկու մտահոգություններն էլ փարատում է, և շփումները հենց այդ մասին են:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG