Մատչելիության հղումներ

Միրզոյանը Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը


Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը, ինչպես նաև տարածաշրջանում իրական կայունությամբ շահագրգռված գործընկերների արժեքահեն մոտեցումների նշանակությունը::

Միրզոյանն ու Բորելը մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Ընդգծվել է ուժի կիրառման միջոցով խնդիրների կարգավորման գործելակերպի համընդհանուր բացասական հետևանքները և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հարգման անհրաժեշտությունը:

Նրանք քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր, հարաբերությունների էական խորացմանը միտված քայլերն ու դրական հեռանկարները: Ընդգծվել է առկա մեխանիզմների արդյունավետ կիրառման միջոցով ՀՀ դիմակայունության ամրապնդման, մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը:

Դուբրովնիկի Ֆորումի մեկնարկի պաշտոնական ընդունելությանը Խորվաթիայում գտնվող ԱԳ նախարարը Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի հետ անդրադարձել էր ՀՀ-ԵՄ օրակարգի և տարածաշրջանային վերջին զարգացումներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG