Մատչելիության հղումներ

Միրզոյանն ու Կոբախիձեն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր


ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի ջանքերը հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ շեշտելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում առաջընթաց ապահովելու կարևորությունը։

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հարուստ օրակարգի մի շարք հարցեր՝ վստահություն հայտնելով, որ ռազմավարական գործընկերության զարգացումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև տարբեր ուղղություններով փոխգործակցության խորացմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում համագործակցության ու փոխաջակցության, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերի։

Միրզոյանն այսօր է ժամանել Թբիլիսի։ Նա նախ առանձնազրույց է ունեցել Դարչիաշվիլիի հետ, ապա քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ, օրակարգում երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հարցեր էին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG