Մատչելիության հղումներ

ՄԻՊ-ը ՔԿՀ-ներում մահվան և ինքնավնասման դեպքերի աճը խիստ մտահոգիչ է համարում


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան, արխիվ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան, արխիվ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը քրեակատարողական հիմնարկներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է համարում՝ ևս մեկ անգամ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը դրանց կանխարգելման խնդիրներին:

ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Պաշտպանն արձանագրում է, որ քրեակատարողական հիմնարկներում առկա են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ պատշաճ բժշկական օգնության կազմակերպման համակարգային խնդիրներ, մասնավորապես՝ վերջիններիս նկատմամբ ստացիոնար, ոչ հոժարակամ բուժման ընթացակարգ նախաձեռնելու գործընթացում: Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման, մասնավորապես՝ առողջության պահպանման և կյանքի իրավունքի համար պատասխանատվություն է կրում պետությունը:

Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտադրում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ ազատությունից զրկման վայրերում պետք է ցուցաբերվի պատշաճ հսկողություն, մատուցվի հոգեբուժական բավարար օգնություն և սպասարկում:

Այսօր հայտնի դարձավ, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պատժախցում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 38-ամյա դատապարտյալ։

Այս տարվա ընթացքում հայաստանյան բանտերում մահվան 12 դեպք է արձանագրվել, որոնցից 6-ը՝ ինքնասպանություններ:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG