Մատչելիության հղումներ

Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը ժամանակավոր հրաժարական է տվել


Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը ժամանակավոր հրաժարական է տվել՝ միչև իր դեմ սեռական ոտնձգությունների մեղադրանքների հետաքննության ավարտը, հայտարարել է դատարանը։

Քարիմ Խանը կտրականապես հերքել է մեղադրանքները, ըստ որի նա ավելի քան մեկ տարի սեռական հարաբերություններ է ունեցել իր օգնականներից մեկի հետ՝ հակառակ վերջինիս կամքի։

Հաագայի դատարանի գլխավոր դատախազի դեմ մեղադրանքները հրապարակային դարձան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, պաշտպանության նախկին նախարարի և «Համաս» պաղեստինյան խմբավորման երեք առաջնորդների դեմ ռազմական հանցագործությունների մեղադրանքով ձերբակալման օրդերների հրապարակումից մի քանի շաբաթ առաջ, նշում է AP-ն։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG