Մատչելիության հղումներ

Միջազգային ատյաններից հայցերի հետկանչը բացառապես սպասարկելու է ադրբեջանական շահերը. Սահակյան


«Մեծ վտանգներ եք տեսնում և կարծում ենք, որ այս գործընթացի շահառու չի կարող լինել Հայաստանի Հանրապետությանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ խոսելով միջազգային ատյաններից հայցերի փոխադարձաբար հետ կանչելու հնարավորության մասին։

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավարի խոսքով՝ այս քայլը բացառապես սպասարկելու է ադրբեջանական շահերը։ «Ադրբեջանը, լինելով ագրեսոր իրավական, ռազմական, քաղաքական ճանապարհով խախտել է Հայաստանի սուվերեն իրավունքները, հայերի բազմաթիվ կոնվենցիաներով նախատեսված իրավունքները և այս խախտումները օրինականացնելու նպատակով ցանկանում է արգելափակել իրավական պահանջատիրությունը»։

Սահակյանն ասաց, որ ՀՀ-ն չի կարողացել այս ապօրինություններին հակազդել նշված միջոցներով։

«Մենք ունենք ռազմական ոլորտում պարտություն, քաղաքական ոլորտում պարտություն, դիվանագիտությունը հաջող չէ, և միակ հարթակը, որը կարող է նպաստել խախտված իրավունքների վերականգմանը, իրավականն է։ Դրականորեն պետք է արձանագրենք, որ 20 թվականի պարտությունների ֆոնին մենք հաղթական զգացողություն կարողացել ենք վերականգնել իրավական հարթակներում», - շեշտեց Սիրանուշ Սահակյանը։

Խաղաղության պայմանագրի կնքման դեպքում Փաշինյանն ընդունելի էր համարել հայցերը միջազգային դատարաններից երկկողմանի հետ կանչելը։ Բաքուն, կարծես թե, փոխադարձության սկզբունքն էլ չի մերժում։

Սիրանուշ Սահակյանի հետ ամբողջական զրույցը՝ տեսանյութում.

XS
SM
MD
LG