Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր երկու վճիռ է կայացրել Ռուսաստանի դեմ։ Առաջինը մեղադրում է Մոսկվային ուկրաինական հակամարտության ընթացքում միջազգային իրավունքը խախտելու համար, երկրորդը պնդում է, թե Մոսկվան է պատասխանատու 2014 թվականին Դոնբասում մալայզիական ինքնաթիռի խոցման համար, որի հետևանքով 298 մարդ էր զոհվել։
Մայիսին ՄԱԿ-ի ավիացիոն գործակալությունն էր Ռուսաստանին մեղավոր է ճանաչել աղետի համար։
Մոսկվան հայտարարել է, թե չի ճանաչում Եվրոպական դատարանի որոշումները և մտադիր չէ դրանք իրագործել։ «Մենք դրանք համարում ենք առոչինչ», - ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
2022-ին՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ ագրեսիայի սանձազերծումից հետո Եվրոպայի խորհուրդը կազմակերպությունից արտաքսել է Ռուսաստանին։