Մատչելիության հղումներ

Մի շարք երկրներ կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Իսրայելի և Լիբանանի սահմանին


Լիբանան, 25-ը սեպտեմբրի, 2024թ․
Լիբանան, 25-ը սեպտեմբրի, 2024թ․

ԱՄՆ-ը, Մեծ Յոթնյակի անդամ մյուս երկրները, Եվրամիությունը և Մերձավոր Արևելքի առաջատար երկրները՝ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Կատարը կոչ են արել անհապաղ հրադադար հաստատել Իսրայելի և Լիբանանի սահմանին և բանակցությունների համար պայմաններ ստեղծել՝ հակամարտության դիվանագիտական լուծման համար։

Համատեղ հայտարարությունը հրապարակված է Սպիտակ տան կայքում։

Լիբանանում և Իսրայելի հյուսիսում լարվածությունը կտրուկ սրվել է վերջին օրերին։

Իսրայելական զինուժը լայնածավալ հարձակումների է ենթարկում Լիբանանի հարավային շրջանները՝ պնդելով, որ թիրախը իրանամետ «Հեզբոլա» արմատական խմբավորումն է (ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված)։

Լիբանանում զոհերի թիվը մի քանի օրում անցել է 600-ը։ ՄԱԿ-ի տվյալներով՝ երկուշաբթի օրվանից 90 հազար լիբանանցիներ լքել են իրենց տները: «Հեզբոլան»-ն իր հերթին հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, այդ թվում՝ խիտ բնակեցված տարածքներին երկրի հյուսիսում և կենտրոնական հատվածում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG