Ղրղզստանում օգոստոսի 14-15-ը կայացել են Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ և ընդլայնված կազմով նիստերը: Հայաստանից նիստերին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Կառավարությունից հայտնում են, որ քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող շուրջ երկու տասնյակ հարցեր, այդ թվում՝ անդրադարձ է կատարվել մաքսային և տեխնիկական կանոնակարգերին և ներքին շուկայի խոչընդոտների վերացմանը:
Այցի շրջանակներում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները հանդիպում են ունեցել նաև Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։
Հաջորդ շաբաթ Երևան կժամանի ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ քննարկելու ԵԱՏՄ-ում աշխատանքները: