Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները։
Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ մտքեր են փոխանակվել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարների շուրջ. - «Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը»:
Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի վերջին հարցազրույցից հետո, որի ընթացքում Թոմ Բարաքը հայտարարել էր, թե հայ-ադրբեջանական տարաձայնությունները հարթելու համար Ամերիկան առաջարկել է 100 տարով վարձակալել Իրանի հետ սահմանակից Սյունիքով անցնող ճանապարհը
Նախօրեին էլ հեռախոսազրույց էին ունեցել Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիան, քննարկել տարածաշրջանային վերջին զարգացումները: