Մատչելիության հղումներ

Տնտեսվարողները կառվարությունից հարկային փոփոխությունների կասեցում են պահանջում


Առևտրականներն ու հաշվապահները շարունակում են պահանջել կասեցնել տարեսկզբից գործող շրջանառության հարկի բարձրացումը։

Հունվարի 1-ից փոքր ու միջին ձեռնարկատերերը կրկնակի՝ 5 տոկոսի փոխարեն 10-ը տոկոս շրջհարկ են վճարում։ Հարկային փոփոխությունների դեմ բողոքող քաղաքացիներն այսօր հավաքվել էին կառավարության առջև, սակայն, գործադիրից նրանց այս անգամ չարձագանքեցին։



Ամիսներ շարունակ անցկացվող բողոքի ակցիաներից հետո փետրվարից Կառավարությունն աջակցության կես տարվա ծրագիր է իրականացնում՝ առևտրականներին առաջարկելով վճարել ավելացված չափով, հետո դիմել ու հետ ստանալ տարբերությունը։ Միայն թե այս աջակցությունից օտվելու համար գործարաներն իրենց ապրանքային մնացորդի վերաբերյալ տեղեկություններ պետք է ներկայացնեն Հարկային: Տնտեսվարողները, սակայն, դժգոհում են՝ դա խնդրին լուծում չհամարելով։

Կառավարությունից բացատրում են, թե շրջանառության հարկը բարձրացրել են, որ խոշոր բիզնեսի ստվերը կրճատեն, փոքրերին էլ խոշորանալու դրդեն, մինչդեռ տնտեսվարողները դժգոհում են՝ իրենց բեռն է ավելացել ու սեփական գործը կորցնելու վտանգի առջև են։

Մանրամասները՝ քիչ անց


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG