Մատչելիության հղումներ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը դատապարտել է իրավապահների մուտքը Սուրբ Էջմիածին


«Դադարեցնել ձերբակալությունների արշավն ու հանդարտամտորեն մոտենալ հակաօրինական համարվող հարցերին», - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը դատապարտել է իրավապահ մարմինների մուտքը Սուրբ Էջմիածին:

Արամ առաջինը սրբավայրերը «երկյուղած մոտեցմամբ» հարգելու կոչ է արել:

Անթիլիասից տարածված հաղորդագրությունում Կիլիկիո կաթողիկոսը կոչ է անում դադարեցնել բոլոր հրապարակային մեղադրանքները՝ որպես բարդ իրավիճակի հանգուցալուծման առաջին քայլ:

«Անհրաժեշտ է հեռու մնալ այնպիսի լեզվի ու ոճի գործածումից, որոնք չեն համապատասխանում մեր հոգևոր, ազգային ու բարոյական արժեքներին», - կարդում ենք Կիլիկիո կաթողիկոսարանի հայտարարությունում:

Արամ առաջինը նշել է, որ շարունակելու է իր քննարկումները կուսակցությունների ու Հայաստանի իշխանության հետ, որպեսզի կանխվեն նոր բարդությունները և հարցերի լուծման ուղիներ որոնեն փոխըմբռնման ու հարգանքի մթնոլորտում:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG