Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայում նախարարը հրաժարական է տվել՝ չհամաձայնելով կառավարության որոշումներից մեկի հետ


Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Լոնդոն, Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարը հրաժարական է ներկայացրել՝ չհամաձայնելով այլ երկրներին տրամադրվող աջակցությունը կրճատելու ու պաշտպանական ծախսերը մեծացնելու կառավարության որոշման հետ։

Անելիս Դոդսը հեռացել է՝ նամակ թողնելով Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին: «Վերջին հաշվով այդ կրճատումները հուսահատ մարդկանց զրկելու են սննդից, բուժօգնությունից»,-գրել է Անելիս Դոդսը, տագնապ հայտնել, որ Գազայում, Ուկրաինայում, Սուդանում ապրող մարդկանց աջակցության ծրագրերեը երկրոդ պլանում են հայտնվելու։

Դոդսը 4-րդ նախարարն է, որ լքում է Սթարմերի կաբինետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG