Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Լոնդոնը սեպտեմբերին կճանաչի Պաղեստին պետությունը, եթե Իսրայելն էական քայլեր չձեռնարկի Գազայում սարսափելի իրավիճակը դադարեցնելու և հրադադարի հասնելու ուղղությամբ:
Իսրայելում նախազգուշացումը կոշտ արձագանքի է բախվել: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն X սոցիալական ցանցում գրել է, որ Սթարմերի որոշումը «հրամցնում է պարգև «Համաս»-ի հրեշավոր ահաբեկչությանը»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ երկուշաբթի Շոտլանդիայում Սթարմերի հետ հանդիպման ժամանակ չի քննարկել Պաղեստինյան պետության ճանաչման բրիտանական ծրագրերը, սակայն նշել է, որ «դեմ չէ», եթե Բրիտանիան նման քայլ անի։
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Սթարմերի որոշումը անվանել է «խիզախ»։
Անցյալ շաբաթ Ֆրանսիան նույնպես հայտարարեց, որ սեպտեմբերին կճանաչի Պաղեստինյան պետությունը, ինչն Իսրայելի զայրույթը հարուցեց: