Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները


Լոնդոն, Մեծ Բրիտանիա, արխիվ
Լոնդոն, Մեծ Բրիտանիա, արխիվ

Մեծ Բրիտանիան ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այդ մասին է վկայում բրիտանական կառավարության կայքում տեղադրված պատժամիջոցների թարմացված ցուցակը։

Սահմանափակումները ներառում են Միացյալ Թագավորություն մուտքի արգելք և ակտիվների սառեցում: Սահմանափակումների են ենթարկվել ձեռնարկատեր Արտեմ Չայկան, Տեխնիկական և արտահանման վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վլադիմիր Սելինը, բիզնես ընկերություններ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Պավել Ֆրադկովը։

Լոնդոնն Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժումից հետո Մոսկվայի դեմ մի շարք պատժամիջոցների փաթեթներ է սահմանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG