Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Ուկրաինային է մատակարարել ավելի քան 85,000 ռազմական անօդաչու թռչող սարք։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին նշել է, որ Միացյալ Թագավորությունն այս տարի ներդրել է 600 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 800 միլիոն դոլար – խմբ.)՝ Ուկրաինայի զինված ուժերին անօդաչու թռչող սարքերի մատակարարումն արագացնելու համար։
Այդ անօդաչու թռչող սարքերի թվում են «տասնյակ հազարավոր FPV տեսակի անօդաչու թռչող սարքեր», որոնք, նրա խոսքով, «կարևորագույն նշանակություն ունեն Ուկրաինայի առաջնագծին աջակցելու համար»։
«Պուտինի վտանգավոր էսկալացիան Ուկրաինայում և ողջ Եվրոպայում պետք է դիմակայել անօդաչու թռչող սարքերի արտադրության ավելացմամբ և ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության ուժեղացմամբ», - ասել է նախարար Ջոն Հիլին: