Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կաշխատեն Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի վրա


Մեծ Բրիտանիայի վարչապետը և Ֆրանսիայի նախագահը
Մեծ Բրիտանիայի վարչապետը և Ֆրանսիայի նախագահը

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կաշխատեն Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի վրա և այն կներկայացնեն Դոնալդ Թրամփին, կիրակի օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը:

Նա հույս ունի, որ եվրոպական «ցանկացողների կոալիցիան» կմիավորվի Կիևին աջակցելու համար, ապա հավելել, որ ցանկացած հրադադար պետք է աջակցի Միացյալ Նահանգները՝ կանխելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նոր ներխուժումը Ուկրաինա:

«Մենք նախագահ Մակրոնի հետ աշխատում ենք այս ծրագրի վրա, որն այնուհետև կքննարկենք ԱՄՆ-ի հետ», - ասել է Սթարմերը:

Նա կրկնել է իր պնդումը, որ Ուկրաինայում խաղաղության համաձայնագիրը կաշխատի միայն այն դեպքում, եթե հնարավոր Եվրոպական խաղաղապահ ուժերը անվտանգության երաշխիքներ ստանան Միացյալ Նահանգներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG