Մատչելիության հղումներ

Մերցը կհանդիպի Փաշինյանին


Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դեկտեմբերի 9-ին Գերմանիայում կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության փոխխոսնակ Սեբաստիան Հիլլեն:

Հաղորդվում է, որ կքննարկվեն երկկողմ տնտեսական համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը:

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Գերմանիայի կառավարության խոսնակի փոխանցմամբ՝ կանցլերը ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը»:

Հաղորդվեց, որ Մերցը Ալիևին հրավիրել է Գերմանիա, Ադրբեջանի նախագահն էլ ընդունել է հրավերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG