Մերձմոսկովյան Բալաշիխա քաղաքում այսօր առավոտյան մեքենայի պայթյունի հետևանքով մահացել է Ռուսաստանի զինված ուժերի գեներալ Յարոսլավ Մոսկալիկը: Լուրը հաստատել է ՌԴ Քննչական կոմիտեն։
Գերատեսչության համաձայն՝ զինվորականը զբաղեցնում էր ռուսաստանյան բանակի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալի պաշտոնը և ուներ գեներալ-լեյտենանտի կոչում։
ՌԴ իրավապահները միջադեպի փաստով քրեական գործ են հարուցել սպանության հոդվածով:
Գեներալ Մոսկալիկի մասին մասնավորապես խոսվել է 2021 թվականի ՏԱՍՍ-ի հաղորդագրության մեջ։ Նշվում էր, որ նա արդեն զբաղեցնում էր Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալի պաշտոնը։
Տեղի ունեցածի նախնական վարկածներ դեռևս չեն շրջանառվում: