Մատչելիության հղումներ

Մերձավանի կրակոցներից վիրավորում ստացած քաղաքացին գիտակցության է եկել, հարցաքննվել


Մերձավանի կրակոցների հետևանքով նախօրեին վիրավորում ստացած Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել: Քննիչը նրան հարցաքննել է, «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանությունը սեպտեմբերի 24-ին՝ կեսգիշերն անց, հաղորդել էր, որ Մերձավանում կրակոցներ են հնչել, սպանվել են համայնքի ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը՝ ոստիկան Կարեն Աբրահամյանը:

Կրակոցների և սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարչապետը դատապարտել է այս միջադեպը, հայտարարելով՝ պետք է մանրամասն վերլուծության ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները և ինչու չեն կատարել, և որ այդ վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետևություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG