Մատչելիության հղումներ

«Մենք խոսում ենք երկու կողմի հետ, հուսով ենք՝ կարող ենք այն ավարտին հասցնել». Ռուբիոն՝ Սիրիայում իրավիճակի մասին


«Մենք ցանկանում ենք դադարեցնել այն», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ անդրադառնալով Իսրայելի կողմից Սիրիային հարվածելուն:

«Ես հենց նոր հեռախոսազրույց ունեցա համապատասխան կողմերի հետ։ Մենք շատ մտահոգված ենք դրանով։ Մենք ուզում ենք, որ այն դադարի։ Այսպիսով, մենք խոսում ենք երկու կողմերի, բոլոր համապատասխան կողմերի հետ այս հարցի շուրջ և հուսով ենք, որ կարող ենք այն ավարտին հասցնել, բայց մենք շատ մտահոգված ենք դրանով», - ընդգծել է Ռուբիոն։

Իսրայելի բանակը նախօրեին հայտարարել է, որ հավելյալ ուժեր է ուղարկել Սիրիայի հետ սահմանակից շրջաններ՝ սպառնալով սաստկացնել հարվածները, քանի դեռ Դամասկոսը դուրս չի բերել իր ուժերը երկրի հարավից, որտեղ վերջին օրերին արյունալի բախումներ են սկսվել դրուզների և տեղական ջոկատների միջև։

Իսրաելը պնդում է, թե ռազմական հարձակումների նպատակն է աջակցել դրուզ փոքրամասնությանը և թույլ չտալ, որ Սիրիան ամրապնդի ռազմական ներկայությունը սհմանակից շրջաններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG