Մատչելիության հղումներ

«Մելիսա» փոթորիկի հետևանքով կա առնվազն 25 զոհ Կարիբյան ավազանում


«Մելիսա» փոթորիկը տարածվում է՝ Կարիբյան ծովով շարժվելով հյուսիս-արևելք։ Փոթորիկի հետևանքով կա առնվազն 25 զոհ Ճամայկայում և Հաիթիում:

Հաիթիի արտակարգ իրավիճակների գործակալության տվյալներով՝ զոհվել է առնվազն 10 երեխա, 12 մարդ դեռևս անհետ կորած է, ամբողջ երկրում ավելի քան հազար տուն է ջրի տակ անցել, և շուրջ 12 հազար մարդ տեղափոխվել է արտակարգ ապաստարաններ։

Բահամներում և հարևան Թյուրկս և Կայկոս կղզիներում բնակիչները թաքնվել են իրենց տներում:

Ամերիկյան AccuWeather կանխատեսման կենտրոնը հայտարարել է, որ «Մելիսան» դարձել է Կարիբյան տարածաշրջանի պատմության մեջ երրորդ ամենահզոր և միաժամանակ ամենաերիտասարդ փոթորիկը, ինչը այն դարձրել է հատկապես կործանարար։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG