Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը


Ռուսաստանում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը:

Հայաստանի ԱԳՆ խոսնակը հայտնել է նաև, որ Մոսկվայում կայացել է Միրզոյան-Լավրով առանձնազրույցը։

Ռուսաստանի արտգործնախարարության երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ Լավրով-Միրզոյան հանդիպման օրակարգում նաև ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության հարցն է:

«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտքերի հանգամանալից փոխանակում կանցկացնեն ռուս-հայկական հարաբերությունների ողջ շրջանակի, ԵԱՏՄ-ի և եվրասիական տարածքում ինտեգրացիոն այլ ասոցիացիաների շրջանակներում համագործակցության և համաշխարհային օրակարգի արդի թեմաների շուրջ», - ասված է ռուսական կողմի հաղորդագրությունում։

Նշվում է, որ հանդիպման ուշադրության կենտրոնում կլինի նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռված կարգավորման հասնելու շեշտադրմամբ։

Միրզոյանի այցից մի քանի օր առաջ էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինն էին հեռախոսազրույց ունեցել: Ըստ Մոսկվայի՝ հեռախոսազանգը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

Եթե Երևանը տարածած հաղորդագրությունում բավարարվել է միայն ընդհանուր տեղեկություններ հրապարակելով, ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի առաջիկա անելիքները, ինչպես նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, ապա Մոսկվան հաղորդել է՝ Փաշինյանը Եվրամիության հետ հարաբերությունների կոնտեքստում Երևանի վերջին քայլերն է պարզաբանել, Վլադիմիր Պուտինն էլ համապատասխան գնահատականներ ու մեկնաբանություններ է տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG