Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների այցը Շուշի ու Ստեփանակերտ․ Հաջիև


Տեսարան Ստեփանակերտից, արխիվ
Տեսարան Ստեփանակերտից, արխիվ

Մեկնարկել է Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այցը Շուշի ու Ստեփանակերտ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը X-ում գրել է, որ դիվանագետների օդանավը վայրէջք է կատարել Ֆիզուլիի օդանավակայանում և այնտեղից նրանք ուղևորվում են Շուշի և Ստեփանակերտ։

«Այցելելու ենք Ղարաբաղի համալսարան և Խանքենդիի ուսանողներին։ Ղարաբաղի և Արևելյան Զանգազուրի վերակառուցումն ու վերափոխումը հետկոնֆլիկտային շրջանում տպավորիչ է», - գրել է Հաջիևը՝ կից տեսանյութ հրապարակել։

Թե, մասնավորապես, որ երկրների դիվանագետներն են այցելում Արցախ, Հաջիևը չի մանրամասնել։

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:

Ադրբեջանի ռազմական այդ ագրեսիայի հետևանքով ավելի քան 200 մարդ զոհվեց, նրանցից 181-ը՝ զինծառայող, 15 հոգի անհետ կորած է համարվում։ Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում՝ նրանցից 8 -ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է։

Արցախում Ադրբեջանի ռազմական գործողություններին նախորդել էր 10-ամսյա բլոկադան․ Արցախը շուրջ տաս ամիս կտրված էր սննդի մատակարարումներից։ Արցախցիներն ապրում էին առանց էլեկտրաէներգիայի, գազի, վառելիքի և դեղորայքի, ջրի պաշարները սպառման եզրին էին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG