Մատչելիության հղումներ

Մեկնարկել են Ադրբեջանի ու Ղազախստանի համատեղ զորավարժությունները


Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և Ղազախստանի զինծառայողների մասնակցությամբ «Թարլան-2025» համատեղ թռիչքային և մարտավարական զորավարժությունները, հայտնում է APA-ն՝ հղում անելով ադրբեջանական ռազմական գերատեսչությանը։

Համատեղ վարժանքները կտևեն մինչև հուլիսի 10-ը։

Դրանց նպատակն, ըստ Բաքվի, զինծառայողների մասնագիտական մակարդակը անօդաչու թռչող սարքերի օգտագործման ոլորտում բարձրացնելն է, ինչպես նաև փորձի փոխանակումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG