Մատչելիության հղումներ

«Մեկամսյա զինադադար, խաղաղապահների տեղակայում»․ Մակրոնը խոսել է Ուկրաինայի խաղաղության ծրագրից


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն

«Չեմ հավատում ԱՄՆ-ի և Ռուսաստանի համաձայնեցրած հրադադարին», - Le Figaro-ի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ պատմելով Ուկրաինայում այլընտրանքային խաղաղության ծրագրի մասին։

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջարկում են մեկամսյա հրադադար «օդում, ծովում և էներգետիկ ենթակառուցվածքների վրա»։ Սակայն հրադադարը չի ազդի գետնի վրա ռազմական գործողությունների վրա, ասել է Մակրոնը նշելով, որ եթե զինադադար լինի, շատ դժվար կլիներ ստուգել, թե արդյոք այն պահպահնվում է շփման գծի ողջ երկայնքով։

Ծրագրի երկրորդ կետն, ըստ Մակրոնի, ենթադրում է խաղաղության հաստատումից հետո եվրոպացի խաղաղապահների տեղակայում Ուկրաինայում։

«Առաջիկա շաբաթներին այնտեղ եվրոպական զորքեր չեն լինի։ Պետք է հասկանալ, թե ինչպես ենք օգտագործելու այդ ժամանակը՝ զինադադարի հասնելու համար։ Բանակցությունները հնարավոր է մի քանի շաբաթ տևեն։ Իսկ երբ խաղաղության համաձայնագիր ստորագրվի, կսկսվի տեղակայումը», - ասել է Ֆրանսիայի նախագահը։

Հարցին, թե ինքը տեղյա՞կ է այս ծրագրից, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանել է․ - «Ես ամեն ինչից տեղյակ եմ»։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կաշխատեն Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի վրա և այն կներկայացնեն Դոնալդ Թրամփին։

Նա հույս էր հայտնել, որ եվրոպական «ցանկացողների կոալիցիան» կմիավորվի Կիևին աջակցելու համար, ապա հավելել, որ ցանկացած հրադադար պետք է աջակցի Միացյալ Նահանգները՝ կանխելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նոր ներխուժումը Ուկրաինա:

Սթարմերը պնդել էր, որ Ուկրաինայում խաղաղության համաձայնագիրը կաշխատի միայն այն դեպքում, եթե հնարավոր Եվրոպական խաղաղապահ ուժերը անվտանգության երաշխիքներ ստանան Միացյալ Նահանգներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG