«Չեմ զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը [Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններից հետո] հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է», - РИА Новости գործակալության հետ զրույցում այսօր հայտարարել է Ռուսաստանի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Հաշվի առնելով հայ ղեկավարների՝ ԵՄ հետ ամուսնանալու ցանկությունը, կարելի է ուղղակիորեն դիմել եվրոպացիներին։ ԵՄ սիրում են «դրախտ մուտքի թեկնածուներին» օգնել գումարով և զենքով», - հեգնել է Մեդվեդևը՝ հավելելով՝ «Եվրամիությունն այս առումով հրաշալի ուկրաինական փորձ ունի»։
Հայաստանի կառավարությունն այսօր հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ շեշտեց, որ օրինագծի ընդունումը չի նշանակում Եվրամիության անդամակցություն։ Ըստ նրա՝ այդ հարցով անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել։