Մատչելիության հղումներ

Մարուքյանն առաջարկում է Միքայել սրբազանին առաջադրել վարչապետի թեկնածու


«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն առաջարկում է՝ Միքայել սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրել ու Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեն:

«Կարծում եմ, որ պետք է երկու խմբակցությունները հիմա հայտարարեն, որ պատրաստ են տալ ստորագրությունները Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էլ համաձայնությունը տա ու սկսեն», - ասում է Մարուքյանը:

Միքայել սրբազանը, որ մեղադրյալի կարգավիճակ ունի, այս առաջարկին արձագանքել է. - «Ես կալանավոր եմ, կալանավորը կարո՞ղ է լինել վարչապետի թեկնածու»:

Մարուքյանի այս առաջարկին խորհրդարանական ընդդիմադիր ուժերը չեն արձագանքել:

Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց էին սկսել իշխող թիմից հեռացված պատգամավորները Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, նրանց վարչապետի թեկնածուն էլ Էդմոն Մարուքյանն էր:

Նախկին իշխանականների նախաձեռնությանը ընդդիմադիր խմբակցությունները չմիացան: Հիմա էլ անվստահության գործընթաց է սկսել «Պատիվ ունեմ» խմբակցությունը, որին չեն միանում Աղազարյանն ու Ասլանյանը:

Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ Միքայել սրբազանն այն թեկնածուն է, որի շուրջ կարող են բոլորը համախմբվել:

«Միքայել սրբազանը վայելում է ժողովրդի աջակցությունը, ժողոովուրդը թույլ չտվեց, որ նրան ձերբակալեն տանեն: Նրա քաղաքական սուր միտքը, որ հասկանում է Հայաստանի Հանրապետությունը, ինչ հենասյունների վրա է հիմնված ու ինչ գործընթացներ են տեղի ունենում, որ կարող է կործանել այս երկիրը», - ասում է Փաշինյանի կառավարությունում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG