Մատչելիության հղումներ

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ինքն է USAID-ի տնօրենի պաշտոնակատարը


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ինքն է USAID-ի տնօրենի պաշտոնակատարը, փոխանցում է CNN-ը:

Նման կերպ Մարկո Ռուբիոն հաստատում է, որ Պետդեպարտամենտին է անցնում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարումը, ինչի մասին երեկ գրում էին լրատվամիջոցները:

Երկուշաբթի օրը օրենսդիրներին ուղղված նամակում նա հայտնել է, որ ադմինիստրատորի պաշտոնակատարի լիազորությունները փոխանցել Է նախագահիի կողմից նշանակված Փիթ Մարոկկոյին, որը աշխատել է ԱՄՆ ՄԶԳ-ում Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետում, և ում օգնության կազմակերպությունները և պաշտոնյաները մեղադրել են կազմակերպությունը դիտավորյալ կազմալուծելու մեջ։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության դեմ մեղադրական արշավ է սկսվել, այն գլխավորում է Իլոն Մասկը՝ պետական ծախսերի կրճատման գործընթացում նախագահ Թրամփի ներկայացուցիչը: Ամերիկացի միլիարդատերը պնդում է, որ վարչակազմը կարող է կրճատել 1 տրիլիոն դոլար ԱՄՆ դեֆիցիտը, և իր այդ նախաձեռնությունը ներկայացնում է որպես կոռուպցիայի դեմ պայքար:

Թրամփը պնդում է, որ ամերիկյան կառավարական գործակալությունը «ղեկավարվել է մի խումբ ռադիկալ խելագարների կողմից»:

Կիրակի օրը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մի խումբ դեմոկրատ ներկայացուցիչներ նամակ են հղել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և «խորը մտահոգություն» հայտնել Թրամփի վարչակազմի քայլերի կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG