Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է Դեբեդ գետի վարարման հետևանքով փակ ճանապարհները և դրանց այլընտրանքային երթուղիները։
Այսպես փակ են Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն, Դիլիջան – Իջևան ճանապարհահատվածները։
Դրանց առաջարկվող այլընտրանքներն են՝ «Գոգավան» - Տաշիր – Ստեփանավան – Վանաձոր – Երևանը, «Բավրա» - Գյումրի – Երևանը, Այրում – Նոյեմբերյան – Այգեհովիտ – Տավուշ – Բերդ – Թթուջուր – Ճամբարակ – Սևան-Երևանը։
Առավոտյան հաղորդվեց, որ Դեբեդ գետի վարարած ջրերը դուրս են եկել հունից, կան փլուզումներ և փակ ճանապարհներ։
«Ազատության» թարմացվող լրահոսը՝ այստեղ