Մատչելիության հղումներ

Մանե Թանդիլյանը շարունակում է հացադուլը


Թանդիլյանն Ազատության հրապարակում, 6-ը մարտի, 2025թ․
Թանդիլյանն Ազատության հրապարակում, 6-ը մարտի, 2025թ․

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը 6-րդ օրն է շարունակում է հացադուլն Ազատության հրապարակում՝ ի պաշտպանություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ու Բաքվում պահվող մյուս հայ գերիների։

Թանդիլյանի ինքազգացողությունը երեկվա համեմատ լավ է։ «Ազատության» հետ զրույցում նա այսօր ասաց, որ չի պատրաստվում դադարեցնել հացադուլը։

Նախօրեին նրա ինքնազգացողությունը վատացել էր, շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր հիվանդանոց, հետազոտվել ու չնայած բժիշկների հորդորներին՝ հրաժարվել էր դադարեցնել հացադուլն ու վերադարձել էր Ազատության հրապարակ:

Թանդիլյանն այսօր ասաց, որ իր պահանջները չեն փոխվել։ Նա մարտի 1-ին հացադուլը սկսեց նաև Ռուբեն Վարդանյանին խնդրանքով՝ «դադարեցնել իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող հացադուլը»։

Փետրվարի 18-ից Բաքվի բանտում հացադուլ հայտարարած Վարդանյանն աշխարհի ուշադրությունն է հրավիրում, ինչպես ընտանիքի միջոցով էր փոխանցել, իր նկատմամբ դատական ֆարսի վրա: Նրա ամերիկացի փաստաբանն ահազանգել է Ադրբեջանում Վարդանյանի կյանքին սպառնացող վտանգի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG