Մանչեսթերում 2 անձ է մահացել սինագոգի վրա հարձակման հետևանքով:
Կասկածյալը մեքենան մարդկանց ուղղությամբ է վարել ու դանակով հարվածներ հասցրել։ Ոստիկանությունը հաղորդում է՝ նրան գնդակահարել են և ենթադրվում է, որ նա մահացել է։
Հարձակումը տեղի է ունեցել հրեաների համար ամենասուրբ՝ Յոմ Կիպուրի օրը. աշխարհի տարբեր ծայրերում հրեաներն այսօր սինագոգներում են հավաքվում։
«Խորապես ցնցված ենք և տխուր, հատկապես հրեա համայնքի համար այսքան կարևոր օրը» ,- հայտարարել է թագավորը՝ զորակցություն հայտնելով տուժածներին։