Կանադայի ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլանդը երկուշաբթի հրաժարական է տվել։
Reuters-ը նշում է, որ նախարարի ու վարչապետ Ջասթին Թրյուդոյի միջև հարաբերությունները սրվել էին ԱՄՆ-ի կողմից հնարավոր մաքսատուրքերի սահմանման շուրջ հակասությունների արդյունքում։
Հրաժարականի մասին դիմումում Ֆրիլանդը մերժել է ծախսերը մեծացնելու Թրյուդոյի առաջարկը՝ նշելով, որ այդ «քաղաքական հնարքը» կարող է վնասել Կանադային:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նոյեմբերի վերջին հայտարարեց, որ պաշտոնը ստանձնելուց (2025-ի հունվարի 20-ին) հետո 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Կանադայից և Մեքսիկայից ներկրվող ապրանքների համար։ Թրամփն ասել էր, որ այս հրամանագիրն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ հարևան երկրները չեն դադարեցրել «անօրինական ներգաղթյալների և թմրամիջոցների՝ նախևառաջ ֆենտանիլի ներհոսքը Միացյալ Նահանգների տարածք»։
Reuters-ը գրում է, որ 56-ամյա Ֆրիլանդի հրաժարականը, ով նաև զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը, կդառնա ամենամեծ ճգնաժամերից մեկի սկիզբը, որին Թրյուդոն բախվում է 2015 թվականի նոյեմբերին իշխանության գալուց հետո։
Նշվում է, որ Ֆրիլանդի հեռանալով վարչապետը զրկվում է առանցքային դաշնակցից հաջորդ ընտրություններում ու հնարավոր է պարտվի ընդդիմադիր պահպանողականներին։